Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու հետաձգվեցին ընդդիմության հանրահավաքները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը

Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր էին սկսվել։ Ընդդիմադիրները պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը:

Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ։

Ազգային կոմիտեն սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ անորոշ ժամանակով հետաձգում են հանրահավաքները, սակայն այսօր հայտնի դարձավ, որ վերսկսում են փողոցային պայքարը և սեպտեմբերի 30-ին հանրահավաք են կրկին հրավիրում:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի հետ:

-Պարո՛ն Թևանյան, ինչու՞ հետաձգվեցին հանրահավաքները, ո՞րն էր պատճառը:

-Ազգային կոմիտեն է այդպես որոշել:

-Այսինքն միանձնյա որոշում չի՞ եղել, կոմիտեի բոլոր անդամները համամիտ են եղել դրա հետ:

-Այո, տարբեր տեսակետներ են հնչել: Հիմնական պատճառն էլ արցախահայության տարհանման հետ կապված հարցերն են եղել, այդ հարցերով ենք զբաղված:

-Իսկ այս օրերին կոմիտեի անդամներն ինչո՞վ են զբաղված, որքա՞նով են ներգրաված տարհանված արցախահայության տեղավորման աշխատանքներում:

-Ով, ինչ կարողանում է անել, անում է: Մեկը օգնում է տուն գտնել արցախցիների համար, մեկը օգնություն է հասցնում նրանց, ով ինչով կարողանում, օգնում է: Բոլորս էլ մտահոգված ենք ու անհանգստացած, օրինակ մենք գրասենյակ ենք տրամադրել, որպեսզի աշխատակիցները կապ հաստատեն Հայաստան տեղափոխված արցախցիների հետ և հասկանան՝ ով, ուր է և ինչի կարիք ունի:

Քրիստինա Մուշեղյան