Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ է սպասվում ՌԴ նախագահին, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո գա Հայաստան․ Եղիշե Կիրակոսյանի մեկնաբանությունը

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վարվելու Հայաստանը, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստան ժամանի ՌԴ նախագահը։

«Գործող նախագահները, պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Երկրորդ, լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա նաեւ ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ՝ ապրիլ ամսին, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին։ Դժվար է ասել, թե ինչու պատասխան չկա, տեսնենք»,- նշեց Կիրակոսյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Ռուսաստանից այդքան սուր արձագանքում ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, Կիրակոսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, բայց եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ կան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: