Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ է լինելու, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան

«Գործող պետությունների ղեկավարներն օժտված են իմունիտետով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանեով հարցին, թե Հռոմի ստատուստի  վավերացումից հետո ի՞նչ է լինելու, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան։ 

Նա նաև ասաց. «Այն լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»։

Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում Ռուսաստանից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, Ե. Կիրակոսյանը պատասպանեց. «Չեմ կարող ասել, բայց եթե նույնիսկ խնդիր կա՝ լուծումներ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ, նաև այն հանգամանքով, որ արդեն ասացի»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգ։