Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացվել են այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,-ասել են գերատեսչությունում։

Նշվում է, որ «դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը: Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր հարմար լինել երկու կողմերին»։

«Ցավոք սրտի, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման»,-պարզաբանել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը «առավել բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։

«Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն թեզը, թե իբր ստոտուտին միանալը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, իրականությանը չի համապատասխանում: Նվազագույնը՝ դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ այդ երկրի իշխող կուսակցության պատգամավորներ կոչ է անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի «Ֆեմիդայի» խնդրանքով»,-նշել է ԱԳՆ-ում։

Ռուսական գերատեսչությունը նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք «չեն դրոշմի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն թունավոր որոշմանը»։

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։