Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Ինչ են ստիպել ՀՀ իշխանությունները ռուսական իշխանություններն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը ստիպել է, որ ռուսական իշխանությունը և նրան համակրող շրջանակները որոշակի մոբիլիզացիա իրականացնեն` սկսեն մասնակցել իշխանությունների դեմ կազմակերպվող հանրահավաքներին, հոդվածներ գրեն, հարցազրույցներ տան տարբեր ԶԼՄ-ներում, որտեղ ներկայացնեն Ռուսաստանի տեսակետն ու շահերը:

Բայց այլ քայլեր էլ են նախատեսում ռուսական քաղտեխնոլոգները: Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ միլիոնանոց սփյուռքը խնդիրներ կունենա իրավապահների կամ սահմանապահ ծառայությունների հետ: Նրանց բիզնես-գործունեությունը կարող է դժվարությունների հանդիպել: Էլ չենք խոսում Հայաստանում գազի, հոսանքի, երկաթուղային ուղեվարձերի գների հետ կապված խնդիրների, տրանսֆերտների փոխանցումների մասին դեպի Հայաստան և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում