Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ․ Անդրեասյան

ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

«Այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդի մատակարարման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես կարևոր և առաջնային է: Հետևաբար, մենք պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների առաջնային կարիքների որոշակի հստակեցումից անմիջապես հետո նրանք առաջին հերթին դիմում են դպրոց, ինչը շատ լավ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական դպրոցների ղեկավարներին, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Մասնավորապես,նրա խոսքով՝ ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: