Արցախի դեմ ցեղասպան գործողություններից հետո երեւի ոչ մեկի մոտ կասկած չի մնացել, թե որն է Հայաստանում ռուսական ուժային կառույցների գործառույթը՝ Հայաստանի պետականության վերացման Ռուսաստանի ծրագրի ավարտական փուլի օպերատիվ երաշխավորումը գետնի վրա, հայկական հնարավոր նախաձեռնությունների զսպումը եւ հայկական կարողությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը թշնամուն։
Դրա «երաշխիքն», իր հերթին, հայի հավատն է առ ռուսական փրկչություն, որը ներդրվել է թշնամական կենտրոնների մշակած կաղապարներով եւ տեղական 99 տոկոսով ագենտուրային քաղդասի, ծախու մամուլի, էջմիածնական եկեղեցու, ակադեմիական-մտավորական բթամտության եւ դեբիլային քաղաքագիտության առատ վճարված ջանքերով։
• Մոսկվան բացում է խնդիրը․ Ինչու պետք է ոչնչացվի Հայաստանը
Ռուսական «փրկչության», այսինքն թշնամական ծրագրի հաջորդ թիրախները ռուսական տեղակայման վայրերն են․ դարավոր սխեման չի փոխվել՝ սկսած 1916 թ․ Վանի ռուսական ստորությունից մինչեւ Արցախ, Սյունիք, Ջերմուկ, Գեղարքունիք՝ հայը ռուսի վրա չի կրակի, կհանձնի զենքը, կջարդվի ու ջարդի սպառնալիքով դուրս կգա իր հազարամյա մայր հողից։
Մոսկվան, Անկարան, Բաքուն չեն թաքցնում ՀՀ տարածքի վերաձեւման եւ միջանցքներով օտարման ծրագրերը «եռակողմ հայտարարության պայմանները փոխվել են» պատրվակով, որը նրանց ընծայել է Փաշինյանը՝ ՀՀ տարածքը եւ բնակչությանը չպաշտպանելու երաշխիքներով։
Հարկ է լինելու կռվել թուրքի ու ռուսի դեմ։ Ռազմա-քաղաքական ղեկավարության հանցավոր հրամանները չպետք է կատարվեն։