FC Inter News-ը տեղեկացնում է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկից, որտեղ նրան պատրաստ էին երկու անգամ շատ վճարել, քան նա ստանում է ներկայումս միլանյան ակումբում:
Սաուդյան ակումբը, որի անունը չի նշվում, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո արժողությամբ երկու տարվա պայմանագիր ստորագրել:
«Ինտերը», որի հետ 34-ամյա Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, պատրաստ է եւս մեկ տարով պայմանագիր կնքել, սակայն Մխիթարյանը ցանկանում է, որ նոր պայմանագիրը ներառի մինչեւ 2026 թվականի հունիս ամիսը:
Մի քանի օր առաջ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հայտարարել էր, թե մոտ ժամանակներս կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: