Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական օգնություն է տրամադրում Ղարաբաղից բռնագաղթածներին

Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը) մարդասիրական օգնություն է հասցնում երկրի սահմանամերձ քաղաքներ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է ռուսական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 24-ից ի վեր Արցախի գրեթե 93 հազար բնակիչ է տեղափոխվել Հայաստան: 

«Այսօր կազմակերպության (Ռուսական տան) աշխատակիցները կրկին մեկնել են Սյունիք՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար, շատ փախստականներ փողոցում են սպասում տեղաբաշխման վայրեր տեղափոխվելու համար՝ պայմանավորված ջերմաստիճանի անկմամբ և ցուրտ գիշերներով՝ նրանց վերմակներ ու տաք հագուստ են պետք։

Նախօրեին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հրապարակել էր կենցաղային իրերի ցանկը, որոնք հավաքագրվել էին որպես մարդասիրական օգնություն, որոնք կուղարկվեն հանրապետության հարավային շրջան»,-ասվում է ներկայացուցչի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օգնություն հասցնելու կոչին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսալեզու գրողներ, Sputnik Արմենիա գործակալության լրագրողներ և Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ Նրանց աջակցությամբ հավաքվել է տաք հագուստ, սնունդ, քաղցրավենիք։