Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք ունենք հենաշարժողական կամ այլ խնդիրներ, անկողնային հիվանդներ են։ Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղափոխված 361 բուժառու, նրանցից 221-ը վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վնասվածք ստացածներն են, 114-ը ռազմական հարձակման հետևանքով տարբեր վիրավում ստացած անձիք են, մնացածը 26 առողջական այլ խնդիրներ ունեցող անձիք են։
«Մեզ մոտ մինչև այս պահը ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր»,- ասաց Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և պայթյունից, և մարտական գործողությունների ժամանակ են վիրավորում ստացել։ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։
Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ստաում են համապատասխան բուժօգնություն։