Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի տարբեր ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 361 պացիենտ. Անահիտ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին արդեն շտապօգնության 13 բրիգադ ուղևորվել են Ստեփանակերտ և պատրաստվում են բոլոր այն անձանց, ովքեր ունենք հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդներ են, անկախ նրանց վիճակից, միասնական ուժերով, բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով, տարհանելու ենք և բերելու ենք Հայաստանի Հանրապետություն: Այս մասին այսօր Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սերտորեն աշխատում ենք սոցիալական ծառայությունների հետ, և գիշերը տեղափոխված մեր հայրենակիցների մեջ ևս կան առողջական խնդիրներով բազմաթիվ անձինք: ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում մեր մեծաթիվ հայրենակիցները: Այս պահի դրությամբ 361 պացիենտ ունենք, որոնցից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են և 114-ը՝ ռազմական ագրեսիայի հետևանքով տարբեր վիրավորում ստացած անձինք, մնացած 26-ն արդեն առողջական այլ խնդիրներով պացիենտներ են:

Այս ամբողջ ընթացքում այսօրվա դրությամբ ունեցել ենք 14 մահ՝ տեղափոխման և բժշկական հաստատությունում գրանցված: Դեռ մեծաթիվ պացիենտների վիճակը մնում է ծայրահեղ ծանր և ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին վերակենդանցման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք կա՛մ պայթյունի հետևանքով են տուժել, կա՛մ մարտական գործողությունների ժամանակ են վիրավորվել:

«Երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն, մեկ երեխայի մոտ արդեն ունենք դրական դինամիկա»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս գիշեր երկու փոքրիկներ վթարի հետևանքով տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ և ստանում են համապատասխան բուժօգնություն: