Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացավ Գորիսի պետական թատրոնի շենքում տեղակայված համակարգման կենտրոնի աշխատանքներին, որտեղ հաշվառում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այստեղ աշխատում են նաեւ Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն են ցույց տալիս տեղահանվածներին, տալիս առաջնակի խորհրդատվություն։
«Տասը ամիս լինելով շրջափակման մեջ՝ հիմնականում թերսնված, խրոնիկ հիվանդությունների համար դեղամիջոցներ չունելու պարագայում՝ ստուգում են եւ կարիքի դեպքում հոսպիտալացնում մեր հայրենակիցներին։ Կան նաեւ շաքարային դիաբետով անձինք, որոնք ինսուլինի կարիք ունեն ու նրանց տրամադրվում է անհրաժեշտ դեղաքանակը», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը խոսքով՝ արցախցի տեղահանվածները պիտի հաշվառվեն իրենց ժամանակավոր բնակության վայրերի պոլիկլինկաներում։
40 ժամից ավելի մարդիկ գալիս ու մահվան դեպքեր են գրանցվել ճանապարհին նաեւ ինսուլտի դեպքեր։ «Մարդիկ հյուծված ընկել են ճանապարհ, 40 ժամ եղել են ճանապարհին ու նման դեպքեր անխուսափելի են»,-նշեց նախարարը։
Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այս պահին 140 բուժառու է գտնվում այրվածքաբանության կենտրոնում, մի քանի երեխա էլ Գորիսի հիվանդանոցում են բուժում ստանում։ Թվերն անընդհատ փոխում են եւ Անահիտ Ավանեսյանը ասաց, որ հետեւեն կառավարության հումանիտար կենտրոնից տրվող օրվա թարմացումներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը նաեւ սկսել է հավաքագրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները՝ հետագա համագործակցության համար։
«Մեր իշխանությունը այս պահին պատասխանատվություն է կրում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին գրկաբաց եւ հոգատար ընդունելու համար։ Մի քանի օրվա ընթացքում 80 հազարից ավել մարդու կարիքները գնահատել եւ կեցավայրով ապահովվել է։ Մնացածի մասին կխոսենք որոշ ժամանակ անց»,-նշեց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նրա քաղաքական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պատասխանատվություն կրում է այս ամենի համար։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը արել է ամեն ինչ սկսած անվտանգային հարցերից մինչեւ սոցիալական աջակցություն՝ իր ուժերի սահմաններում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ