Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում. Թաթուլ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ ծանոթությունը Ռուբեն Վարդանյանի հետ.

Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ:

Դա եղել է 2022թ օգոստոսի վերջերին, երբ նա, մի քանի այլ մարդկանց հետ, ինձ հրավիրել էր Տաթև՝ փակ քննարկման Արցախի թեմայով:

Կարդացեք նաև

Ես հետևել եմ նրա գործունեությանը 1990-ական թթ վերջերից, իսկ առավել ուշադիր, երբ ընկերների հետ հիմնադրեց ԱՎՐՈՐԱ-ն:

Տաթևի փակ քննարկմանը Վարդանյանը իմ վրա շատ-շատ լավ տպավորություն թողեց և այդ մասին ասել եմ իմ ամենամոտ ընկերներին: Հատկապես հավանեցի նրա լսելու կարողությունը, պարզ, մարդկային էությունը: Անկեղծորեն, զարմացած էի, որ նա ունի հետաքրքրությունների և գիտելիքների նման ընդարձակ դիապազոն՝ Հայոց պատմությունից համաշխարհային պատմություն, գրականություն, արվեստ:

Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը:

Այդ հանդիպումից օրեր անց նա տեղափոխվեց Արցախ:

Պարոն Վարդանյանի այդ որոշումը ես համարել եմ ոչ օգտակար քայլ և այդ մասին գրել եմ հրապարակավ: Գիտեի, որ իմ քննադատությունից նեղվել է:

Վերջին անգամ Վարդանյանի հետ շփվել եմ առցանց՝ շաբաթներ առաջ: Թեման կրկին Արցախն էր:

Ես ցավում եմ, որ պարոն Վարդանյանը գերվեց և դարձավ Ալիևի վարչակարգի պատանդը:

Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում: Նաև հնարավորը՝ Բաքվում պահվող մեր մի քանի տասնյակ գերիներին վերադարձնելու հարցում»: