Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանից ակնկալում են առաջին անհրաժեշտության և սանիտարահիգիենիկ պարագաներ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ՝ Իտալիան, «որն աշխատում է տարածաշրջանի կայունացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ, անմիջապես ներգրավել է իր ծառայությունները՝ արձագանքելու այս խնդրանքին»։
Հայաստանի կռավարության տվյալներով՝ ավելի քան 100 հազար ներքին տեղահանվածներ Լեռնային Ղարաբաղից ժամանել են Հայաստան։