Լրահոս
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հարգանքի տուրք է մատուցել 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ են կատարել անմահացած հերոսների համար:
Հավերժ փառք և խոնարհում հերոսների հիշատակին:
Արարատի մարզպետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: