Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ, 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ. Նազելի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ժամը 15-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ: Այս պահի դրությամբ կեցության հարց պետության միջոցներով հոգացվել է շուրջ 5700 անձի համար: Կոռնիձորում ունենք կայանատեղի, որը հատելուց հետո մարդիկ նաեւ հաշվառման գործընթաց են անցնում, որտեղ գնահատվում են կարիքները»,-ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով, մնացած քաղաքացիները հրաժարվել են եւ ուղեւորվել իրենց կեցության վայրերը. «Ես հորդորում եմ հաշվառման գործընթացն իրականացնել արդեն իրենց ժամանակավոր բնակության վայրերում, որովհետեւ ՀՀ բոլոր մարզերում եւ տարբեր քաղաքներում գործում են աշխատանքային խմբեր: Եվ հաշվառման գործընթացը կարեւոր է նրա համար, որպեսզի հետագայում հումանիտար ծրագրերը նպատակային իրականացվեն»,-ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ժամը 14-ի դրությամբ եւս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, եւ նրանց ընդհանուր թիվը կազմում է 311: Դուրս գրված քաղաքացիներ չկան:

Նա հավելեց, որ Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության տվյալներով՝114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ, 4900 քաղաքացու կարիքների գնահատում է իրականացվել:  Նշեց նաեւ, որ Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարությունը գործարկել է  kamavor.mlsa.am հարթակը, որտեղ 660 հայտ է լրացված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ