Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ իրավունք չունենք ընկրկելու. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է և Բաքու տեղափոխվել բարերար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Անընդունելի մեղադրանքներով կալանավորելու այս որոշումը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ ունի և Ադրբեջանի բռնապետության հերթական աղաղակող ապօրինությունն է։

Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Մենք էլ մեր հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաև աշխատելու՝ ապահովելու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական գործիչների և հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա։

Արցախի ղեկավարներ և հայրենիքի պաշտպան ազատամարտիկներ առևանգելը և կեղծ մեղադրանքներով կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը չի կարող անարձագանք մնալ և պետք է արժանանա կտրուկ հակազդեցության։

Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու։


Պայքարը շարունակվելու է»։