ՀԱՖՆ-ի և Սերգեյ Խաչատրյանի համերգից գոյացած հասույթը կուղղվի արցախահայերի աջակցությանը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 28-ի համերգի տոմսերից գոյացած հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը: Այս մասին հայտնում են ՀԱՖՆ-ից։
«Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է համակողմանի աջակցություն ցուցաբերելը, և առաջիկա համերգն ունի այդ խորհուրդը»,- ասված է նվագախմբի տարածած հաղոդրագրությունում։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: