Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գյումրիում կինը փորձել է ինքնասպան լինել՝ վախենալով պատերազմ սկսվելու վտանգից

Երեկ Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել․ Անի թաղամասի  բնակչուհիներից մեկը մկնդեղ է խմել ՝ փորձել վեջ դնել իր կյանքին։
Այնուհետ նա «սուր էկզոգեն թունավորում մկնդեղից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել  Գյումրի բժշկական կենտրոն։

Օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ  «երեկ տանը գտնվելով միայնակ՝ ժ.09.00-ից մինչև ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրելով և վախենալով հնարավոր պատերազմ սկսվելու վտանգից, կյանքին վերջ տալու նպատակով տանը խմել է մկնդեղ»:

Կինը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։

Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Կարդացեք նաև

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: