Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել ԼՂ-ից տեղահանված 300 ընտանիքի

Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով:

Մասնավորապես, Ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների:

Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: