ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
99,850 դիտում, 2023-09-28-ին ըստ Google Analytics-ի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի։
Երկու օրվա ընթացքում Ընկերությունն արդեն հայտեր է ընդունել ավելի քան 1000 ընտանիքից։
Հաշվի առնելով օժանդակության ծրագրում ընդգրկվել ցանկացողների մեծ քանակը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն կրկնապատկել է ծրագիրը և պատրաստ է փոխհատուցում տրամադրել 600 ընտանիքի։
Հարգելի հայրենակիցներ, Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայում սահմանափակում է օժանդակության այս ուղղությամբ հայտերի ընդունումը։
Միաժամանակ, Ընկերության կողմից քննարկվում են օժանդակության այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: