Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Մի շարք ադրբեջանցի ակտիվիստներ քննադատել են Արցախի նկատմամբ իրականացրած ռազմական հանցագործությունները. նրանց ձերբակալել են և կալանավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ քննադատել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած «հակաահաբեկչական գործողությունները», որի հետևանքով մահացել են երեխաներ:

Նրանց քննադատությունը տեղի իշխանություններին զայրացրել է, ինչի արդյունքում նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում և կալանավորվել են:

Բլոգեր և լրագրող Նուրլան Գահրամանլին օնլայն քննադատել է Ադրբեջանի ռազմական հարձակումը: Սեպտեմբերի 20-ին նրան բերման են ենթարկել իր տնից և բանտարկել 1 ամսով ՝ ապօրինի տեղեկություններ տարածելու համար: Լրագրողը դատարանում պնդել է, որ իրեն ոստիկանությունում ծեծել են ու սպառնացել:

Նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը սեպտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները սպասարկում են Ռուսաստանին». նա նույնպես 1 ամսով բանտարկվել է:

Հակապատերազմական ակտիվիստ Նեմեթ Աբբասովը կրկին  ֆեյսբուքյան էջում գրել է «Էթնիկ հայերի զտում»: Մեկ օր անց ձերբակալվել է: Նեմեթ Աբբասովին 1 ամսով կալանավորել են:

Սեպտեմբերի 20-ին ձերբակալվել է արհմիության առաջնորդ և հակապատերազմական ակտիվիստ ՝ Աֆիադին Մամմադովը: Նա նույնպես քննադատել է Ադրբեջանի կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողությունները, որի արդյունքում շատ երեխաներ են մահացել: Մամմադովի տունը շրջապատել են ձերբակալելու նպատակով և բռնություն կիրառել, պաշտպանվելու նպատակով նա դանակահարել է իրավապահներից մեկին: Նրան կալանավորել են 5 տարի ժամկետով:

30-օրյա ժամկետով ձերբակալվել է և կալանավորվել ժողովրդավարական ակտիվիստ Ամրահ Թահմազովը ՝ դատապարտող գրառման համար:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Ադրբեջանի ագրեսիան և անմեղ երեխաների մահը»:

Ադրբեջանի իշխանությունները կոչ են արել զգուշանալ նման հակապետական ու հակառազմական ակտիվիստներից: Նաև նշել են, որ ցանկացած  ապօրինի  գրառման հեղինակ պատասխանատվության կենթարկվի:

Օֆելյա Հովհաննիսյան