Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվլախում կայացած հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Եվլախ քաղաքում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցում են Ռամին Մամեդովը, որը Ադրբեջանի նախագահի կողմից նշանակվել է Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու, հատուկ ներկայացուցիչ Իլկին Սուլթանովը, Ադրբեջանի Հանրապետության հատուկ ներկայացուցչի տեղակալը և այլոնք:

Ղարաբաղի հայ բնակիչներին ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը։

Բանակցություններում քննարկվում են Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրման հարցերը։

Հավելենք, որ  Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործություններից հետո սա երրորդ հանդիպումն է Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ: Առաջին երկխոսությունը կայացել է Եվլախում,  երկրորդը՝ Իվանյանում։

Օֆելյա Հովհաննիսյան