Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան

«Փաստինֆո»-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին հարցրել է՝  հնարավո՞ր է արդյոք այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումով, Բաքուն հայկական կողմից պահանջի հանձնել նաև ռազմական և քաղաքական այն գործիչներին, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Պրահայում ստորագրված համաձայնության արդյունքում է, որ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, թույլ տրվեց իրականություն դարձնել այն, ինչին ականտես ենք լինում այս օրերին՝ Արցախում։ Հետևաբար, եթե հայաստանյան օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, պարզ է, որ կարող են լինել նաև համաձայնություններ՝ հետագայում ինչ-որ անձանց տալ նաև Հայաստանի Հանրապետությունից։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։

Սակայն այստեղ ուզում եմ ասել՝ ռազմական հանցագործներն Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման կազմում ներգրավված մարդիկ են, ինչպես նաև Ադրբեջանի իշխանության ղեկավարը, ովքեր իրենց ողջ գոյության ընթացքում մշտապես տարատեսակ սադրանքներ են սանձազերծել Արցախի նկատմամբ, այդ թվում՝ պատերազմներ և մարտական գործողություններ, իսկ Արցախն օրինական կերպով ինքնակազմակերպվել և ձևավորել էր իր ինքնապաշտպանության համակարգը»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում