Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝ ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել ահաբեկչական խմբավորումների գործունեության համակարգման մեջ՝ ազգային թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով»։
«Բացի այդ, բացահայտվել են էական կասկածներ, որ Բաբայանը կազմակերպել է հանցագործություններ՝ կապված «ազգային ատելության դրդված ահաբեկչության, խաղաղ բնակչության դիտավորյալ սպանության և վիրավորման հետ»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասվում է տարածված հղորդագրության մեջ։
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության մոգոնծ մեղադրանքի՝ Բաբյանը ներգրավված է եղել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին «Ադրբեջանի Գյանջա քաղաքի անպաշտպան և քաղաքացիական տարածքների, բնակավայրերի և ապառազմականացված տարածքների դեմ բալիստիկ հրթիռների կիրառման մեջ»։
Գլխավոր դատախազությունը հորինած կեղծ մեղադրանքներվ՝ Բաբայանը ձերբակալվել է հետևյալ հոդվածներով՝ ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, նախաձեռնում և վարում, վարձկանների հավաքագրում, նրանց պատրաստում, ֆինանսավորում և նյութական այլ աջակցություն, ինչպես նաև ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների ժամանակ դրանց օգտագործումը կազմակերպում, Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտության ժամանակ, անգործություն կամ հանցավոր հրամանատարություն զինված հակամարտության ժամանակ, ազգային ատելության հրահրում և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ։
Ներկայումս Բաբայանը գտնվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում։