Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը գրում է.
«Ներկայիս բարդ ու դժվարին ժամանակներում մեր երկիրը Ռուբեն Վարդանյանի նման աննկարագրելի հայասեր ու միջազգային մակարդակի մարդու և գործչի կարիքը շատ ունի։ Մեզ անհրաժեշտ են նրա նման նվիրյալ և ազդեցիկ անհատներ, որոնց ձայնը լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս և որոնք պատրաստ են իրենց միջոցներն ու ռեսուրսները, սիրտն ու հոգին ներդնել ազգի և երկրի ապագայի, հայկական աշխարհի համար: Հայաստանին, Արցախին և հայի ինքնությանը նրա նվիրվածության ակնառու օրինակներից են Դիլիջանում իրականացված այն ծրագրերն ու ներդրումները, որոնց շնորհիվ այն անհերքելիորեն դարձել է մեր ամենամրցունակ քաղաքներից մեկը։ Չմոռանանք, որ մինչև վերջերս էլ նա Արցախում չէր դադարեցրել իր ծրագրերը։
Ես պատիվ եմ ունեցել մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցելու Ռուբենի և նրա թիմի հետ, այդ թվում՝ Նոյեմբերյանում, Ալավերդիում, ինչպես նաև այլ իրականացվող ծրագրերում։
Զորակցությունս եմ հայտնում Ռուբենին և նրա ընտանիքին։
Վստահաբար, նա դեռ կկարողանա շարունակել իր բովանդակալից ու հայրենանվեր աշխատանքը հանուն հայության :
Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանին։
Լինենք Ռուբեն Վարդանյանի և, ի դեմս նրա, մեր բոլոր այն հայրենակիցների կողքին, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից»։