Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա Արցախից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Զանգեցի Արցախում մեն-մենակ մնացած Սոսեին…
-Սոսե ջան, ախր մենք դեռ պիտի Արցախի հաղթական վերադարձը տեսնենք, ախր…
– Կտեսնենք, Կարին Տոնոյան, ես էլ կտեսնեմ ուրիշ տեղից, ես իմ հողը չեմ թողնի…
– Սոսե ջան, ես չեմ ուզում, որ թուրքը քեզ խոշտանգի…
– Ես թուրքից չեմ վախենում, ոչ էլ ռուսից, ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ…

Խոսում է ու քայլում դատարկված Ստեփանակերտում…

Ոչինչ չեմ գրում էլ… Արցախի ջոջեր ու հրամանատարներ, մի բուռ հող կերեք, ծնկի եկեք այս աղջկա առջև… ու թե Աստծո կամքով Արցախն ազատագրվեց, նա պիտի դառնա հայոց այդ մարզի 1- ին դեմքը: