Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի

«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված մի կին՝ նշելով, որ ոչ մի ակնկալիք չունի այսօր Հանրապետության հրապարակում կայացող հանրահավաքից։ 

«Ոչ մի ակնկալիք չունեմ ոչ մեկից։ Եթե ղեկավարները այս ձևի պիտի լինեն, ես Երևանի, Հաաստանի համար եմ վախենում։ Մենք պետք  է միասնական լինենք, միասնականությունն է, որի շնորհիվ կարող ենք հավատալ, որ մի բանի կհասնենք»,-ասաց նա։

Արցախցի կնոջ ընկերուհին ասաց. «Իրենց բարեկեցիկ տները լիքը թողեցին, բանալիով փակեցին, շանը թողեցին, ուտելիք թողեցին շանըու եկան այստեղ»։