Երևանյան բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ Արցախից տեղափոխված վիրավորների շրջանում արձանագրվել է 7 մահ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Մահացածներից վեցը Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունից տուժածներ են, մեկը ռազմական գործողությունների հետևանքով վիրավոր։
Երևանյան հիվանդանոցներում բուժօգնություն ստացող արցախցիների վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։
Սեպտեմբերի 27-ի ժամը ժամը 19:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ այդ պահը ցամաքային և օդային ճանապարհով Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: