Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանում երթ է՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի

Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու նախկին ու ներկա պետական գործիչների` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել:

Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում, որը  չի սահամանափակվելու միայն երթով։

«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշեց Հայրապետյանը։

«Ավրորա» մարդասիական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ասաց. «Ռուբեն մենք քեզ հետո ենք»։ Նա ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել է ողջ աշխարհին։ 

Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պահանջում են Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։ 

Հիշեցնենք, որ  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը,  գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը  Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել ու ձերբակալվել են։

Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Բաբայանը ձերբակալվել է։