Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Երևանի առանձին հատվածներում այսօր և սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։