Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների կողքին է

Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։

Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։

Դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարին։

Կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: