Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ն նոր համաձայնագիր է փնտրում, որպեսզի «միգրացիոն պահեստի» վերածի Թուրքիան

Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ մանավորապես Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը հայտարարություն է արել ԵՄ երկրներում աճող փախստականների վերաբերյալ և որպես լուծում մատնանշել է Թուրքիային։ Ֆայզերը նաև նշել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցել և ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը թարմացնել։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հունաստանի միգրացիայի նախարար Դիմիտրիոս Կայրիդիսը։ Նա ցանկություն է հայտնել, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև 2016-ին Հունաստանի նախաձեռնությամբ ստորագրված միգրացիոն համաձայնագիրը նորացվի և ընդլայնվի։

Միգրացիայի նախարարը «ERT» հեռուստաալիքի եթերում հայտարարել է․ «Համաձայնագիր ենք ուզում ստորագրել, դրական մթնոլորտ է։ Համաձայնագիրը կնքվելու է Թուրքիայի և Եվրոպայի միջև, դա թուրք-եվրոպական խնդիր է»։

Կայրիդիսը նշել է, որ դեկտեմբերի 7-ին Սալոինկում կկայանա Թուրքիա--Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ժողովը, որի ընթացքում վերոնշյալ հարցը կլինի օրակարգում

Կայքը հետևյալ լուրերը մեկնաբանել է որպես․ «ԵՄ-ն նոր համաձայնագիր է փնտրում, որպեսզի «միգրացիոն պահեստի» վերածի Թուրքիան։