Երեկ Արցախի Հանրապետությունում դավադիր կերպով ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները չեն հարգում միջազգային իրավունքի որևէ նորմ և միշտ մնալու են իրենց դավադիր քաղաքականության գծի վրա։
Ռուբեն Վարդանյանը ստեղծագործ, արարող, ազգանվեր հայ գործչի դասական օրինակ է։ Նրա բոլոր ծրագրերն առաջնահերթությամբ հայակենտրոն են և միտված են Հայաստանի ու Արցախի զարգացմանը։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալումը, կոչ է անում Հայաստանի իշխանություններին և մեր միջազգային գործընկերին՝ ձեռնարկել բոլոր միջոցները ժամ առաջ ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին։
Տիգրան ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: