Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան

Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Արցախից Հայաստան ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել։

«Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան», – նշեց նա։

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը: