Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։
Սա չափազանց բարդ աշխատանք է այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
Կարդացեք նաև
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան` դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: