ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակնկալում է ոչ-ոքի «Ժիրոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղում, որը կատալոնացիներին թույլ կտա պահպանել առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։

«Իմ ծննդյան օրն է․․. Ես չեմ կարող դիտել այս հանդիպումը։ Իհարկե, կցանկանայի ոչ-ոքի արդյունք այս խաղում, բայց հուսով եմ, որ ուժեղագույնը կհաղթի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

«Ես գոհ եմ մեր խաղից: Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն է։ Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք հիանալի թիմի՝ Եվրոպայի լիգայի հաղթողի դեմ խաղում»,- մեկնաբանել է Չավին «Սևիլիայի» հետ հանդիպումը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր