Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բռնի տեղահանված եւ ՀՀ-ում հաշվառում անցածների մեծ մասը Ստեփանակերտից են՝ 27408 անձ

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր կառավարության հումանիտար կենտրոնից տեղեկացրեց, որ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ՀՀ սահմանը հատած 74400 մեր հայրենակիցներից  մեծ մասը Ստեփանակերտից են՝ 27408 անձ, Մարտակերտից՝ 10000-ից ավելի, Ասկերան՝ 7500-ից ավելի, Մարտունի՝ 7000-ից ավելի։

Ըստ Ղազարյանի՝ նրանք, ովքեր սահմանը հատել են, բայց չունեն փաստաթղթեր, նույնականացումն իրականացվում է բնակչության ռեգիստրի միջոցով, որին միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տիրապետում է․«Ուստի շատ կարեւոր է սահմանը հատած անձը հաշվառվի՝ հետագայում փաստաթղթային խնդիրները լուծելու համար։ Անձի նույնականացումից հետո հնարավորություն կլինի վերականգնել նրանց փաստաթղթերը»։

Բռնի տեղահանվածների սեռատարիքային կազմը պարբերաբար թարմացվելով փոխանցվում է համապատասխան գերատեսչություններին՝ նրանց կարիքները հոգալու համար։

6000-ից ավելի բռնի տեղահանված 65 տարեկանից բարձր անձինք կան։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: