Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բոյկոտելու ենք նիստերը, որ տեղի ունենան նոր ընտրություններ. Իզաբելլա Աբգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավում եմ, որ այս օրերին ստիպված եմ լինում նաև Երևանի ընտրությունների թեմային անդրադառնալ, բայց … ունենք այն, ինչ ունենք:

Պարզաբանեմ բոլորի, նաև առաջին հերթին մեզ քվե տված քաղաքացիների համար այս պահի իրավիճակը:

֊ մենք բոյկոտելու ենք նիստերը, որ տեղի ունենան նոր ընտրություններ:

Այս մասով ունենք նաև 14֊իս ստորագրություններով փաստաթուղթ առ այն, որ որևէ մեկը ներկայություն չի ապահովի:

֊ Մայր Հայաստանը նույնպես չներկայանալու մասին հայտարարություն է տարածել:

Այս պահին սա միակ ձևն է կանխել ՔՊ-ի ընտրվելը:

֊ Հանրային ձայնը, չգիտես ինչու, շարունակում է մեզ դիմել՝ պաշտոններ ուզելով: Փաստացի, որ չընտրի ՔՊ-ին, քանի որ Մարությանին ընտրելու որևէ տարբերակ այլևս չկա:

Ամբողջ հարցը միայն այն է. կօգնի՞ Հանրային ձայնը ՔՊ-ին, թե՝ ոչ:

Յուրաքանչյուրի ընտրողը շուտով կհասկանա, թե ով է իրականում գլխավոր նպատակ համարում ՔՊ-ի չընտրվելը, իսկ ով այլ հետաքրքրություններ ունի այս պրոցեսում: