Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Կարմիր խաչը վատ չէ աշխատում սահմանի վրա, բայց բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի քաոս է։ Հասկանալի է, որ ադրբեջանցին ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով ստորացնել մեզ, անգամ` ամեն ինչ թողած և գաղթի ճամփեն բռնած անօգնական մարդկանց, բայց սա չի կարելի ինքնահոսի թողնել և չնկատելու տալ։
Մնացած խոցելի մարդկանց տեղափոխման հարցը պետք է շատ սուր և վճռական դնել գոնե միակ գործնական կառույցի` Կարմիր խաչի առջև, հապաղելն աններելի է։ Եվ, ընդհանրապես, այս բռնի և միաժամանակ տարերային տարհանման գաղափարը` իր բոլոր մանրամասներով, չպետք է զերծ մնա իրավական համակողմանի վերլուծությունից ու գնահատականներից։ Սա չպետք է դառնա հերթական զուտ քաղաքական միակողմանի հոխորտանքի նյութ»: