Բեյրութում Լիբանանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բողոքի ցույց անող հարյուրավոր հայերի դեմ:
Ցուցարարների մեջ կան վիրավորներ: Բողոքի ցույցի են դուրս եկե ընտանիքներով մանկահասակ երեխաներով:
Տարածված տեսանյութի տակ Սարգիս Պարմաքսիզյանը գրում է.
»Ամոթ լիբանանցի զինվորներին. Իսրայելը պաղեստինցիների, լիբանանցիների, հայերի թշնամին է. Նրանք թուրքերի և ադրբեջանցիների եղբայրներ են։
Լիբանանցիները կարճ հիշողություն ունեն: Ով է կոտորել լիբանանցիներին 1914/15 թթ-ին:
Բա՞ սովը: Ամոթ, ամոթ, ամոթ լիբանանցի առաջնորդներին և նրանց վարձկաններին, ովքեր հետևել են Թուրքիայի հրամաններին»: