Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Bayraktar» արտադրող ընկերությունը նախատեսում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի կառուցումը

Թուրքական «Baykar» ընկերությունն ակնկալում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կիևում ռազմական արդյունաբերության ֆորումում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

«Շինարարությունն արդեն սկսվել է։ Այն ավարտելու համար կպահանջվի մոտ 1,5 տարի։ Մենք նախատեսում ենք, որ այստեղ աշխատի առնվազն 300 մարդ»,-նր խոսքերը մեջբերել է «Ուկրինֆորմ» գործակալությունը։ Միաժամանակ նա նշել է, որ կայանի գործարկման մարտահրավերները կլինեն մատակարարման շղթայի ապահովումը և ռազմական պայմաններում կադրեր գտնելը։

Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը մոտ 100 մլն դոլար կներդնի երկրում, այդ միջոցները, բացի գործարանի կառուցումից, կուղղվեն սպասարկման կենտրոնի և Ուկրաինայում ընկերության գլխավոր գրասենյակի պահպանմանը։