Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքուն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը և դառնալ ադրբեջանական հասարակության մաս։ Հայտարարության տեքստը ներկայացրել է ՏԱՍՍ-ը

Տեքստում ասվում, որ եթե արցախցիների որոշ հատված չի ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքների և լիազորությունների շրջանակներում և չի ցանկանում ենթարկվել դրանց, ապա Բաքուն «չի կարող ստիպել նրանց դա անել»:

Բաքուն կրկին մեղադրել է Երևանին արցախցիների վերաինտեգրման գործընթացին խոչընդտելու մեջ՝ անտեսելով փաստերը, որ Արցախի պատմության բոլոր ժամանակահատվածում արցախցիների նկատմամբ իր կողմից իրականացվել է բազմաթիվ ագրեսիաները, որոնց հետևանքով Արցախի Հանրապետությունում գրեթե չկա մի ընտանիք, որը մարդկային կորուստ չունենա:

Բաքուն նաև Հայաստանին կոչ է արել կենտրոնանալ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հիմնված խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի վրա՝ այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է ամիսներով ուշացնում առաջարկների քննարկումը, կամ ներկայացնում ոչ կառուցողական դրույթներ: