Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ազգային կոմիտեն շարունակում է` «իր համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային կոմիտեի հայտարարությունն ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ

Արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետևանքով տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին և անգամ ակցիաների հետ առնչություն չունեցող բազմաթիվ քաղաքացիների պատճառվել է ֆիզիկական վնաս: Ոստիկանության և իշխանության սադրիչների  հրահրված բախումներով բազմաթիվ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանավորվել են կամ սահմանափակվել է նրանց ազատությունը՝ արգելելով կալանավորվածներից շատերի հետ տեսակցությունները:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապես եղել են նրանց կողքին, ցուցաբերել են և շարունակում են ցուցաբերել իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն՝ հայրենադավ իշխանության դեմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:

Ազգային կոմիտեն երախտագիտություն հայտնելով փաստաբաններին ու իրավապաշտպանության մեջ ներգրաված անձանց շարունակում է իր համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց: