Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ազգային առաջընթաց» չի միացել որևէ ուժի, կոալիցիայի մասին խոսք չի գնում. պարզաբանում

Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։
Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:
Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։
Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։
Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։
Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: