Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ազատագրական պայքարի հպարտ զինվորը, բերդաքաղաքի սպիտակ թագուհին․ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի բերդաքաղաք Շուշիի կենտրոնում՝ իբրև ճերմակ հագած պահապան հրեշտակ, վեր է խոյանում Ղազանչեցոց եկեղեցին՝ XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի հանճարի վկայությունը:

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը կառուցելիս հայ շինարարները օգտագործել են հայկական ճարտարապետության հին ավանդույթները և վերադարձել գմբեթավոր կառույցների տիպին, որն ամենատարածվածն էր հայկական ճարտարապետության նախորդ շրջաններում՝ VI-VII և IX-XIV դդ․:

Եկեղեցին կառուցելու ընթացքում, տաճարի հատակը մաքրելիս, բացվել է մի կարևոր արձանագրություն, ինչը վկայում է, որ եկեղեցին կառուցել են հայ վարպետը և ճարտարապետը:

Կարդացեք նաև

Եկեղեցու հարևանությամբ եռահարկ զանգակատունն է: Արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝ գմբեթը, զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար աղքատիկ ճարտարապետական արժեքներով: Դրա համար էլ այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, փառահեղ տաճար:

Արցախյան պատերազմը նոր էջ գրեց ոչ միայն հայկական ազատագրական պայքարի, այլև Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: Պատմական բազում անցուդարձերի անխոս վկան, որ ունի նաև ռազմական կարևոր նշանակություն, չէր կարող անմասն մնալ Շուշիի ազատագրման ճակատագրական պայքարից՝ սկզբում որպես «գերի», ապա իբրև «նվիրյալ կամավոր», չէ որ այդ պայքարից էր կախված նաև իր գոյությունը:

Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամարտի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Երբ անհավանական թվացող ռազմական գործողության շնորհիվ ազատագրվեց հնամյա ու վիրավոր Շուշին՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը, և մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերն ու կամարներն ի վեր:

Ղազանչեցոց եկեղեցին ոչ միայն քրիստոնեական հավատի լուսավոր վկան է, այլև՝ ազատագրական պայքարի հպարտ զինվորը:

Սա այն աղոթավայրն է, որտեղ հայը առանց սրտի տրոփյունի չի կարող ոտք դնել: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին, սակայն եկեղեցու վրա դեռևս կան ականների հետքերը, որոնք վկայում են ավերածությունների, ռմբակոծությունների ծանր ու դժվարին օրերի մասին:

2020 թ․ նոյեմբերի 9-ից Ղազանչեցոցն ու բերդաքաղաքը օկուպացված են ադրբեջանական զինուժի կողմից։ Վերանորոգման անվան տակ սպիտակ թագուհին պղծվում է։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն