Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից ՀՀ սահմանը հատել է 53629 բռնի տեղահանված անձ

Լեռնային Ղարաբաղից ՀՀ սահմանը հատել է 53629  բռնի տեղահանված անձ, 10965 տրանսպորտային միջոց։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնից հայտնեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին հաշվառվել է 35491 անձի տվյալներ։ Նա  հավաստիացրեց, որ տվյալներն ամփոփվում են, կարիքները գնահատվում, հետագայում նրանց հետ կապ կհաստատվի։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:00-ի դրությամբ, ըստ հումանիտար կենտրոնի, ՀՀ սահմանը հատած բռնի տեղահանվածների թիվը կազմել է 47 115։

Նշենք, որ գործարկվել է սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակը:

Գործում է թեժ գիծ՝ 114 կարճ համարը։

Հայաստանի տարածքում գործող հումանիտար կենտրոնների  հասցեներն ու հեռախոսահամարները՝ հետեւյալ հղումով։

Եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետեւյալ հղումով եւ անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: