Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին»

«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ:

Հավելենք, որ եթե ժամանակին հայկական պետությունը հետևողական լիներ այս հարցերում՝ հեռահար նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, այդ թվում՝ Նախիջևանի դեպքում՝ նաև հողային իրավունքները, շատ հավանական է, որ 2018 թ․-ին հնարավոր լիներ խուսափել թուրքամետ ռեժիմի իշխանության գալուց։

Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին։

«Հայկական ալիք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: