Այսօր Երևանում կկայանա երթ և հանրահավաք։ Ժամը 15։00-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի երթ՝ ի աջակցություն վերջին օրերին Ադրբեջանի կողմից գերեվարված արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաների, զինվորականների։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել ու ձերբակալվել են։
Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Բաբայանի մասին մինչ օրս որևէ տեղեկություն չկա։
Այսօր ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքը։