ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։
Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում»։